2023-06-08 11:14
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈՒ-ը կրակ են բացել Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ
Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: