Պաշտոնից ազատումներ և ոչ միայն. դատախազությունում 20 կադրային փոփոխություններ են եղել

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ մայիսի 25-ի, հունիսի 5-ի և հունիսի 6-ի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանը և Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել։

Վարդապետյանի հրամանով նրանք ազատվել են աշխատանքից։ Գլխավոր դատախազի մյուս որոշումներով մի շարք տեղափոխություններ և նշանակումներ են եղել։

Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գուրգեն Սաֆարյանը փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Նույն վարչության դատախազ Հայկ Հարությունյանն էլ փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Սաֆարյանին փոխարինել է գլխավոր դատախազության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մովսես Անտոնյանը։

Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը փոխադրվել է գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:

Սևակ Պողոսյանն ազատվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից և նշանակվել Կոտայքի մարզի դատախազի պաշտոնին:

Նորայր Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Արմավիրի մարզի դատախազության դատախազ Արեգ Հարությունյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Վահագն Վարդանյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

Բոլոր փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Sputnik Արմենիա