ԵՄ դեսպանները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

ԵՄ դեսպանները չորեքշաբթի փակ բանակցություններում չեն կարողացել պայմանավորվածություններ ձեռք բերել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի հարցում։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Politico թերթի եվրոպական հրատարակությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։

«Եվրահանձնաժողովը չորեքշաբթի ԵՄ երկրների դեսպանների հանդիպման ժամանակ ներկայացրել է առաջարկների նոր տարբերակ, քանի որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի նախնական նախագիծը արգելափակվել էր մայիսին, սակայն նրանք պայմանավորվածության չեն եկել։ ԵՄ դեսպաններն այդ առաջարկների քննարկմանը կվերադառնան հունիսի 14-ին»,- տեղեկացրել է թերթը։

News.am