ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են ծառայությունների ազատ առևտրի համաձայնագիր

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները Սոչիում ստորագրել են համաձայնագիր ծառայությունների ազատ առևտրի, դրանց հիմնման, գործունեության և ներդրումների իրականացման մասին, որոշումն ընդունվել է հինգշաբթի, Սոչիում, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Քաղաքական գործիչները նաև հաստատել են մինչև 2030թ. արդյունաբերական կոոպերացման զարգացման հայեցակարգը՝ համապատասխան միջոցների համալիրով, ռադիացիոն իրավիճակի մոնիթորինգի տվյալների փոխանակման ոլորտում փոխգործակցության, վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման հարցերի վերաբերյալ փոխգործակցության մասին համաձայնագրերը»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է, որ ընդունվել է համագործակցության հուշագիր էլեկտրակապի ցանցերում խարդախության դիմակայման համար, ինչպես նաև հաստատվել է մինչև 2030թ. միջոցառումների պլանը էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների հետ վերաբերվելու հարցում։

News.am