2026թ. Կապանը կդառնա ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքը

Սոչիում ընթացող ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի արդյունքներով Կապան քաղաքը (Սյունիքի մարզ), որը գտնվում է Հայաստանի հարավում, հայտարարվել է 2026թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։

Կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ 2024թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է հայտարարվել Տաշքենդը (Ուզբեկստան), 2025թ.՝ Գաբալան (Ադրբեջան), 2026թ.՝ Կապան քաղաքը (Հայաստան)։ Բոլոր երեք քաղաքները երիտասարդության հետ աշխատանքի նշանակալի և բոլորի կողմից կիրառվող փորձ, հագեցած մշակութային կյանք ունեն։ Այդ քաղաքներում կա երիտասարդության կենսագործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածք, խթանվում է միջազգային երիտասարդական համագործակցությունը։

News.am