Ամրամ Մակինյան․ Այստեղ հանցագործության դեպք չկա

«Մենք ոչ թե մեղադրանքը համարում ենք շինծու, այլ այստեղ ընդհանրապես չկա հանցագործության դեպք»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ պատասխանելով դիզվառելիքի գործին վերաբերող հարցերին։

Նա նշեց, երբ որ հանցագործության դեպք չի լինում, ընդհանրապես տեղին չէ խոսել մնացած քրեադատավարական կառուցակարգերի մասին։

«Ես առաջին օրն էլ եմ ասել, հիմա էլ վերահաստատում եմ՝ այստեղ հանցագործության դեպք չկա», - ասաց պաշտպանը։

Ամրամ Մակինյանը չցանկացավ այս պահին անդրադառնալ իրավական հարցերին՝ նշելով, որ այսօր շատ լուրջ մարտահրավերներ ունենք ծառացած մեր երկրի առաջ և չի ուզում լրատվությունը լցնել իրավական հարցերի մեկնաբանություններով։

«Պետք է հանրությանը ցույց տրվի, որ իրականում ունենք լուրջ անվտանգային խնդիրներ, պետությունը չի կատարում իր վրա դրված պարտականությունները, եթե շարունակվի այս ամեն ինչը, դա կարղ է հանգեցնել այնպիսի հետևանքների, որոնք կարող են անդառնալի լինել»,- ասաց նա։

Panorama.am