2023-06-08 18:04
Լրատվական գործակալություններ
Միշուստին․ Ռուսաստանն առաջարկում է ԵԱՏՄ-ի արտակարգ պարենային հիմնադրամ ձևավորել
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական միության արտակարգ պարենային հիմնադրամ ստեղծելու առաջարկի մասին՝ անհրաժեշտության դեպքում այդ ոլորտում իրավիճակը կայունացնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Արտաքին շուկաներում անկայունության պայմաններում մենք անհրաժեշտ ենք համարում ստեղծել հնգյակի բոլոր երկրների պարենային ապահովության օպերատիվ մոնիթորինգի լիարժեք համակարգ և ձևավորել արտակարգ պարենային հիմնադրամ»,-ասել է նա։
News.am