Մարզպետ․ Վորոնեժում ԱԹՍ է ընկել, տուժածներ կան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վորոնեժի Բելինսկու փողոցում անօդաչու սարք է ընկել, երեք մարդ է տուժել ապակու բեկորներից։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Ալեքսանդր Գուսևը:

 

Պաշտոնյայի խոսքով` տուժածներին օգնություն է ցուցաբերվել, հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել։ Դեպքի վայրում աշխատում են քաղաքի բոլոր օպերատիվ ծառայությունները։
Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ բազմահարկ շենք է վնասվել։

Վորոնեժի մարզպետն արդեն մեկնել է դեպքի վայր։

Շենքի կառավարմամբ զբաղվող ընկերությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ տուժածները թեթև քերծվածքներ են ստացել։

ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով շենքի ճակատային մասը վնասվել է երրորդ և չորրորդ հարկերի միջև, որտեղ մի քանի բնակարան կա և գրասենյակային կենտրոն։

Sputnik Արմենիա