ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան դեմ չէ, որ այլ երկրներ աջակցեն Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան հետևողականորեն աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի մշակման հարցում: Նա նաև բնական և տրամաբանական գործընթաց է համարել այն, որ կողմերն ուղղակիորեն քննարկում են խաղաղության պայմանագրի տեքստը:
«Ռուսական կողմը կշարունակի իր ջանքերը՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ամբողջական համալիրի լուծմանն աջակցելու վերաբերյալ եռակողմ հայտարարություններին լիովին համապատասխան»,-ասել է Գալուզինը։
Նա տրամաբանական գործընթաց է անվանել այն, որ Բաքուն և Երևանը քննարկում են խաղաղության պայմանագրի տեքստը՝ միաժամանակ նշելով, որ հայ-ադրբեջանական կարգավորման այլընտրանքային ճանապարհային քարտեզ են մնում եռակողմ պայմանավորվածությունները:
Գալուզինն ընդգծել է, որ Մոսկվան դեմ չէ, որ այլ երկրներ աջակցեն Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը, բայց ոչ թե խոսքով, այլ գործով և հիմնարար պայմանավորվածությունների հունով, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից:
News.am