Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը ԼՂ-ում ստեղծված իրավիճակն անվանել է ճգնաժամային
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցը։
Մասնավորապես, երկկողմանի բանակցություններում, Փաշինյանը նշել է, որ պատրաստվում են քննարկել հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ԼՂ–ի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղ պարենային ապրանքների մատակարարումն իրականացվում է ռուս խաղաղապահների օգնությամբ, իսկ հումանիտար ճգնաժամն այնտեղ շարունակվում է։
Նիկոլ Փաշինյանը նաև ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը։
«Մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում հարցերի լայն շրջանակ։ Այսօր կքննարկենք երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։ Կարծում եմ, որ կքննարկենք նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։ Ցավոք, այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ»,– ասել է Փաշինյանը։
ՌԴ նախագահն էլ հիշեցրել է` ուրախ է, որ այսօրվա միջոցառմանը հնարավորություն կա երկկողմ ձևաչափով ևս մեկ անգամ խոսել ստեղծված իրավիճակի, տարածաշրջանային խնդրի, ինչպես նաև ԼՂ–ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի մասին։
Sputnik Արմենիա