Արցախի ՊԲ․ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10- ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ–ի մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի Պն- ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր օր արձանագրվող խախտումները, շարունակում է խեղաթյուրել իրականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրում է իրականությունը՝ հերթական անգամ հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ ինժեներական աշխատանքները իբրև թե խափանելու մասին։

Sputnik Արմենիա