ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նոր կազմ կընտրվի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 26-րդ գերագույն ժողովը երեկվանից մեկնարկել է իր աշխատանքները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՅԴ ժողովի օրակարգում 2 տասնյակից ավելի հարցեր են ընգրկված՝ կուսակցության գործունեության, ռազմավարության հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև կքննարկվեն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերները:

Ժողովի ընթացքում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նոր կազմ կընտրվի, իսկ արդեն ժողովից հետո ՀՅԴ ԳՄ-ն քվեարկությամբ նոր ներկայացուցիչ կընտրի: ՀՅԴ Գերագույն ժողովը կտևի մի քանի օր, մինչև օրակարգն ամբողջությամբ սպառվի»։

Aysor.am