«Հրապարակ». ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՔԱՅԼ ՔՊ-Ն ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԱՆՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Թագուհի Թովմասյանի կողմից խորհրդարանի ամբիոնը մի քանի րոպեով գրավելուց հետո, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ստորագրահավաք նախաձեռնեց, որպեսզի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից զրկելու հարցը քննարկվի խմբակցությունում։ Աղազարյանին հաջողվեց 30 ստորագրություն հավաքել, հարցը մտցնել ֆրակցիայի օրակարգ, սակայն գործնականում որևէ քայլ ՔՊ-ն այդ ուղղությամբ առայժմ չի անում։

Ճի՞շտ է, որ փոշմանել եք, գուցե վերևների՞ց «դաբրո» չեք ստացել ու չեք էլ անելու՝ հետաքրքրվեցինք Հովիկ Աղազարյանից։ «Իմ ունեցած վերջին տվյալներով՝ այդ հարցը գտնվում է մեր խմբակցության ղեկավարության տիրույթում, և անհրաժեշտ պահին կկատարեն համապատասխան քայլ»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ ի՞նչ քայլ կկատարի՝ նախագիծ կլինի՞, թե՞ ոչ, ասաց. «Ես կարծում եմ՝ կլինի, բայց թե ինչ կորոշի խմբակցության ղեկավարությունը, չեմ կարող ասել»»։

Aysor.am