2023-06-12 13:38
Լրատվական գործակալություններ
ԵԽ-ի նիստում քննարկվելու են իրավիճակն Արցախում և հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ստրասբուրգում, Եվրախորհրդարանի նիստում, որը տեղի է ունենալու հունիսի 12-15-ին, քննարկվելու է նաև իրավիճակն Արցախում։
Նշվել է, որ հունիսի 13-ին քննարկվելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, իրավիճակն Արցախում և Լաչինի միջանցքում։ Հարցերին պատասխանելու է ԵՄ միջազգային հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
News.am