ՀՅԴ-ն ընտրել է Գերագույն մարմնի նոր կազմ. ԳՄ ներկայացուցիչն Իշխան Սաղաթելյանն է
ՀՅԴ–ն ընտրել է Գերագույն մարմնի նոր կազմ, ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը։ Այս մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվոււմ է, որ որոշումը կայացվել է հունիսի 9-11-ը կայացած ՀՅԴ Հայաստանի 26-րդ Գերագույն ժողովի ժամանակ։
«Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված իրավիճակը, նախանշել առաջիկա անելիքները և սահմանել ՀՅԴ Հայաստանի կառույցի գործունեության ուղենիշները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին` հետևյալ կազմով.
1. Ավետիսյան Թադևոս
2. Գալստյան Լիլիթ
3. Գևորգյան Արգիշտի
4. Հակոբյան Վարդան
5. Մաթիլյան Հակոբ
6. Մանուկյան Գեղամ
7. Մեղրյան Պետրոս
8. Սաղաթելյան Իշխան
9. Սարգսյան Իգոր
10. Սիմոնյան Աշոտ
11. Ստեփանյան Խաչատուր
12. Վարդանյան Գերասիմ
13. Տոնոյան Տարոն։
Նշենք, որ ՀՅԴ ԳՄ նախորդ կազմն ընտրվել էր 2018 թ–ին և ուներ 9 անդամ` Արսեն Համբարձումյան, Հրաչ Թադևոսյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Եղիազարյան, Սիմոն Սիմոնյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վահագն Մատինյան, Արթուր Ղազարյան, Կարեն Մնացականյան:
Այդ ժամանակ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ էր ընտրվել Արսեն Համբարձումյանը։
Sputnik Արմենիա