Նոր հակառեկորդ. թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել

Լիրան շարունակում է արժեզրկվել։ Այժմ Թուրքիայի ազգային արժույթի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմում է 23,65 լիրա: Այս մասին են վկայում բորսայական տվյալները։

Լիրայի փոխարժեքի անկումն արագացել է երկրում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թվականի մայիսին գնաճը Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, ամսական կտրվածքով կազմել է 0,04 տոկոս, իսկ տարեկան կտրվածքով՝ 39,59 տոկոս։

Ապրիլի արդյունքներով՝ գնաճը կազմել է 43.68%, իսկ մարտի արդյունքներով՝ 50.5%:

Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նոր նախարար Մեհմեթ Շիմշեքն ավելի վաղ հայտարարել էր, որ իր գլխավոր նպատակը կլինի մակրոֆինանսական կայունության հասնելը և գնաճի նվազեցումը:

Sputnik Արմենիա