2023-06-12 19:09
Լրատվական գործակալություններ
Ստամբուլի կենտրոնում ռուս զբոսաշրջիկի են սպանել
Ստամբուլի կենտրոնում ռուս զբոսաշրջիկի են սպանել, ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։ Տեղեկությունը հայտնում է «Habertürk» հեռուստաալիքը։
«Ստամբուլի կենտրոնում սարսափելի դեպք է գրանցվել։ Դանակահարվել է ռուս զբոսաշրջիկ Վյաչեսլավ Նեչիպորչուկը, որը կռվել է չորս մարդու հետ, որոնք, ըստ լուրերի, շորթողներ են եղել», - հայտնել է հեռուստաալիքը։
Զբոսաշրջիկը դիմադրություն է ցույց տվել, երբ ցանկացել են վերցնել նրա հեռախոսը:
Նրա վրա հարձակված անձանցից երկուսը ձերբակալվել են, մյուսներին փնտրում են։
Sputnik Արմենիա