Սեմյոն ԲԱՂԴԱՍԱՐՈՎ․ ՄԻՆՉ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ԹՈՒՐՔԻԱՆ ՇՈՒՇԻՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՑՈՒՄ

Մինչ Հայաստանի պարոն «վարչապետը» բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների հույս ունի, նրա թուրք գործընկերը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել։ Այս մասին տելեգրամ-ալիքում գրել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը։

«Թուրքիայի նախագահի խոսքով՝ Թուրքիայի դիվանագիտական առաքելության բացումը հստակ մեսիջ կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի հասցեին։

Էրդողանի խոսքով՝ Շուշիի հռչակագրի շնորհիվ Անկարայի և Բաքվի կապերը հասել են դաշնակցային մակարդակի, իսկ թուրքական կողմը վճռական է հետագայում ևս զարգացնել փոխգործակցությունը Ադրբեջանի հետ:

«Մենք պատրաստ ենք Շուշայում գլխավոր հյուպատոսություն բացել, հենց որ ադրբեջանական կողմը ասի։ Եթե Շուշայում բացվի մեր գլխավոր հյուպատոսությունը, դա հատուկ ուղերձ կլինի ողջ աշխարհին, այդ թվում՝ Հայաստանին»», — գրել է Բաղդասարովը։

AlphaNews.am