2023-06-14 10:49
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի ԶՈւ կրակոցների հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ է վնասվել
Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ նախարարությունը։
Գերատեսչությունը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են վնասված ավտոմեքենան ու տարածքի պատերը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմն թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:
Հիշեցնենք` հունիսի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։
Sputnik Արմենիա