Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ՎՍՏԱՀ ՉԵՄ, ՈՐ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԹՈՒՂԹԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միշտ կա փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն, բայց այսօր նյուանսավորված սյուժեներ են ի հայտ գալիս։ Հայաստանը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, բայց և պայման է առաջադրվում, ապաշրջափակման գծով պայման է առաջադրվում, սահմանազատման գծով պայման է առաջադրվում և այլն։ Կլինի՞ արդյոք ստորագրված թուղթը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխիք։ Ես դրանում վստահ չեմ։ Այս մասին «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» ծրագրի թողարկման ժամանակ News.am-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
«Արյդո՞ք դա իրական երաշխիք է նաև այն բանի, որ երկրները կընթանան իրական խաղաղության ճանապարհով։ Եթե շտապենք, ապա, ամենայն հավանականությամբ, չենք տեսնի»։
Գուցե Հայաստանն ինչ-որ տեղ կհեռանա Ռուսաստանից։ Մեզ մոտ Մոկվայում հաճախ ասում են. էդ ո՞ւր պիտի գնա։ Բոլորն էլ ինչ-որ տեղ կարող են գնալ։ Ես դեմ եմ այդ պարծենկոտ ու թեթևամիտ տրամադրվածությանը։ Այլ հարց է, թե արդյոք դա շահավետ է հենց Հայաստանին, նրա անվտանգությանը, նրա հեռանկարին»,- ընդգծել է նա։
Նրա գնահատմամբ՝ թուղթը կարող է ստորագրվել, այդ թվում ներքին իրավիճակի պատճառով։
«Բողոքի նախորդ ալիքները Հայաստանում անհաջող էին։ Նշանակում է՝ Փաշինյանը հնարավորություն ունի մի փոքր անտեսելու բողոքի անբավարար զանգվածներին։
Եթե Երևանում, այլ քաղաքներում փողոցներում զանգված լիներ, գուցե Փաշինյանն անգամ ուրախ լիներ։ Նա կասեր. ես չեմ կարող ոչինչ ստորագրել, ահա ժողովուրդը, ինչպես պահեմ իշխանությունը։ Գուցե անգամ այդ մարդիկ ձեռնտու կլինեին Փաշինյանին։ Քաղաքականությունում այսպես պարադոքսալ երբեմն լինում է։ Թե չէ՝ այդ ճնշումը չկա»,- նշել է Մարկեդոնովը։
Նրա կարծիքով՝ Արևմուտքը տարված է որքան հնարավոր է արագ Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու գաղափարով, ուստի այդ նպատակը լինելու է գլխավորը, այլ ոչ թե այն, որպեսզի աջակցի Հայաստանին, ինչպես նա կցանկանար։
«Ուստի, դա կմղի Հայաստանի ղեկավարությանը որոշ զիջումների, բայց դա երաշխավորված տարբերակ չէ։ Հայաստանի ղեկավարությունը չէր ցանկանա շարունակել զիջումների գիծը՝ հորիզոնը չտեսնելով։
Ցանկացած խաղաղություն հեղինակ ունի։ Եթե Ռուաստանը ինքն է միջնորդը, խաղաղության ճարտարապետը, իհարկե, դա նրա նպատակն է։ Եթե ամեն բան արվում է առանց նրա, նրա դեմ, նրան շրջանցելով, իհարկե, նա դրան բացասաբար կարձագանքի։
Նա երջանիկ չի լինի, եթե ինչ-որ մեկը վտարի նրան իր կենսականորեն կարևոր շահերի գոտուց, իսկ Կովկասը շահերի այդպիսի գոտի է։ Ցանկացած երկիր, ցանկացած հարևան միշտ հատուկ ուշադրությամբ է նայում իր կողքին տիրող իրավիճակին»,- ընդգծել է փորձագետը։