Կլաարը` սահմանային վերջին զարգացումների մասին

Եվրամիությունն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Հրաձգությունը բոլոր հատվածներում պետք է դադարեցվի։ Կարևոր է պահպանել հետևողական հանդիպումների դրական դինամիկան և հասնել բանակցությունների սեղանի շուրջ արդյունքների»,– գրել է Կլաարը։

Նա շեշտել է, որ բանակցային արդյունքներն օգուտ կբերեն ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև ամբողջ տարածաշրջանին:

Sputnik Արմենիա