ԵԽԽՎ զեկուցողները կոչ են արել ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները
ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Յան Լիդել-Գրեյնջերը և Լիզ Քրիստոֆերսենը ողջունել են Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի առաջընթացը: Այս մասին ասվում է հունիսի 3-7-ը Ադրբեջան կատարած այցի արդյունքներով ընդունված զեկուցողների հայտարարության մեջ։
«Մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագրի ճանապարհին Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռք բերված վերջին առաջընթացը և կոչ ենք անում երկու երկրների կառավարություններին ակտիվացնել երկկողմ բանակցությունները»,-ասվում է փաստաթղթում։
Անդրադառնալով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին՝ բանախոսները կոչ են արել ապահովել տեղաշարժի ազատությունը՝ համաձայն նախորդ հայտարարությունների, մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման։ «Մենք նաև հույս ենք հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը կլքեն այդ շրջանը ոչ ուշ, քան 2025 թվականի նոյեմբերը»,-ասվում է զեկույցում։
News.am