2023-06-15 10:50
Լրատվական գործակալություններ
Արցախի ՊԲ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ
Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
Ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Նշվում է, որ հունիսի 15-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Sputnik Արմենիա