2023-06-15 14:59
Լրատվական գործակալություններ
Տեղի գյուղի հատվածում Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԱԱԾ զինծառայող
Տեղ գյուղի հատվածում հունիսի 15-ին ժամը 13:35-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից:
Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հունիսի 15-ին ժամը 11:45-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: