Մանրամասնում է Երասխի համայնքի ղեկավարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երասխում նորմալ իրավիճակ է, մարդիկ բերքահավաք են անում, աշխատում են, բնականոն ապրում են, աշխուժություն կա գյուղում: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեցին Արարատի մարզի Երասխ վարչական շրջանի ղեկավար Սարո Այվազյանը:

 

Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին, գյուղապետն ասաց, որ 10-15 րոպե կրակել են կառուցվող գործարանի ուղղությամբ. «Թիրախավորել են հիմնարկը և ուզում են դրանով ազդել, որ հիմնարկը չկառուցվի: Արդեն 6-7 ամիս է, որ կառուցման աշխատանքներն սկսվել են: Տարուց ավել է, որ որևէ կրակոց չի եղել այս ուղղությամբ: Սա առաջին անգամն էր»,-ասաց նա:

Այվազյանի խոսքով, իրենք միանշանակ կողմ են գործարանի կառուցմանը: Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանցիները պարբերաբար կփորձեն խոչընդոտել գործարանի աշխատանքին, նա րաձագանքեց. «Չի կարող նման բան լինել, եթե մեր կառավարությունը դեմն առնի»:

Հարցին, թե կո՞ղմ է խաղաղության համաձայնագիր կնքելուն, վարչկան շրջանի ղեկավարը դրական պատասխան տվեց. «Միանշանակ, մենք մեր երիտասարդությանը կորցնում ենք, դա մեզ պետք չի»:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ հայտարարել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։

News.am