ՔԿ խոսնակ․ Արմեն Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանից:

Աբրահամյանն ասաց, որ նրա հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

«Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը տեղեկատվություն կտրամադրի՝ կոնկրետ մանրամասնություններով ու փաստերով»,- նշեց ՔԿ խոսնակը: