Սեյրան Օհանյան․ Եթե ադրբեջանցիները «միջանցք» ստացան, գալու են լցվեն Սյունիք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանը փորձել է առաջ գալ Հակարիի կամրջի հատվածով, որ մեծացնի շրջափակումն Արցախում և ինքնուրույն սահմանազատում անել։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Իրենք ադրբեջանական դրոշով ասելու էին՝ այստեղ մենք ենք։ Տարբեր հատվածներում լարված իրավիճակներ են ստեղծում իրականությունից շեղելու և նպատակներն առաջ տանելու համար։ Լավ է, որ հայկական կողմը կարողացել է դուրս շպրտել, Զինված ուժերի խնդիրն է միշտ մարտունակ լինել, կանխարգելել նման դեպքերը և մեկ քայլ առաջ մտածել։ Չունեմ տեղեկություն Տեղի, թե Կոռնիձորի հատվածում է եղել դեպքը, բայց, հավանաբար, Կոռնիձորի, այն առավել մոտ է»,- նշեց Օհանյանը։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ խաղաղությունը հիմնարար արժեք է, սակայն ոչ անվտանգության երաշխիք։ Անվտանգության երաշխիք են Զինված ուժերը, բանակը, համախմբվածությունը, խեալցի արտաքին քաղաքականությունը և բանակցությունը, իսկ պարբերաբար քեզ կրակող պետության հետ խաղաղության մասին խոսք լինել չի կարող։
«Գոյություն ունի հայկական հարց․ Հայաստանի և Արցախի անվտանգությունը մենք պետք է նույն կոնտեքստում տեսնենք։ Թուրք-ադրբեջանական տանդեմի համար շատ կարևոր է ճանապարհ, ավելի լայն ասած միջանցք ստանալը։ Քանի դեռ ադրբեջանցիները մեր սահամաններում են, որևէ ճանապարհի և սահմանագծման աշխատանք չպետք է տարվի։ Իրենք պետք է դուրս գան և կատարեն իրենց պարտավորությունները։ Հակառակ պարագայում՝ Սյունիքի հատվածում տնտեսական լուրջ հարված է լինելու, երկրորդ՝ փորձելու են ժողովրդագրական պատկեր են փոխելու, գալու են, լցվեն այնտեղ»,- ասաց Օհանյանը։
Նրա կարծիքով՝ սրանից խուսափելու միակ տարբերակաը հզորացումն է, որն այս իշխանության օրոք չի կարող լինել, որովհետև նրանք հարմարվում են կեղծ խաղաղության օրակարգին։
News.am