Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ԵԹԵ ԱՇՈՏՅԱՆԻՆ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ԱԿՏԻ ՇԵՄԻՆ ԵՆՔ

Եթե Աշոտյանին են արդեն ձերբակալում, ուրեմն լրջագույն կապիտուլյացիոն ակտի շեմին ենք. այս մասին գրում է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

«Եթե Արմեն Աշոտյանին են արդեն ձերբակալում, ուրեմն մենք լրջագույն կապիտուլյացիոն ակտի շեմին ենք հիմա:

Մեկուսացնում են քաղաքական դասի այն ներկայացուցչին, ով բացարձակ հիմնավորված և քաղաքական փաստարկներով բացահայտում է առկա դավադրությունը: Քաղաքական դրդապատճառները ավելի քան ակնհայտ են»,- գրել է Հակոբյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով:

Verelq.am