Փաստաբան․ Աշոտյանից վերցվել է նրա կենսաչափական անձնագիրը՝ օտարերկրյա վիզաներով

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդմամբ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան: Կալանքի միջնորդությունը դեռևս պաշտպանության կողմին չի տրամադրվել:

Արմեն Աշոտյանը օգտվել է լռության իրավունքից, պնդելով նախկինում նույն գործով որպես վկա տված իր ցուցմունքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Արմեն Աշոտյանից վերցվել է նրա կենսաչափական անձնագիրը՝ օտարերկրյա վիզաներով», - հավելել է նա:

Ավելի վաղ նա գրել էր, որ Արմեն Աշոտյանը իրեն մեղավոր չի ճանաչում, այս ամենը համարում է բացահայտ և ցինիկ քաղաքական հետապնդում։

News.am