ՀԱՊԿ․ Զորավարժությունների գծով հանձնարարականների նախագիծը հիմնականում համաձայնեցված է
Հավաքական անվտանգության պայմանագի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի պատրաստման և զորավարժությունների անցկացման մեթոդական հանձնարարականների նախագիծը քննարկվել, լրամշակվել և հիմնականում համաձայնեցվել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հինգշաբթի տեղեկացրել է ՀԱՊԿ Միավորված շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։
Ինչպես նշել է Շչեգրիկովիչը չորեքշաբթի կայացած խորհրդակցությունների (ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունների պատրաստման և անցկացման հարցերի կատարելագործման վերաբերյալ) արդյունքներով՝ հանձնարարկանների նախագիծը մանրամասն քննարկվել է։
«Խորհրդակցությունների ընթացքում մեթոդական հանձնարարականների նախագիծը ՀԱՊԿ Խաղաղապահ ուժերի կազմում հատկացվող խաղաղապահ զորակազմերի պատրաստման և զորավարժությունների անցկացման վերաբերյալ քննարկվել, լրամշակվել և հիմնականում համաձայնեցվել է։ Որոշվել է երաշխավորել ՀԱՊԿ Միավորված շտաբին փաստաթղթի նախագիծը ներկայացնել ՀԱՊԿ Մշտական խորհրդի դիտարկմանը»,- ասել է նա։
ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհուրդների, Հավաքական ուժերի անվտանգության խորհրդի «ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի պատրաստման և զորավարժությունների անցկացման մեթոդական հանձնարարականների մասին» որոշման նախագիծը մշակվել է ՀԱՊԿ Միավորված շտաբի կողմից՝ հաշվի առնելով անցկացված խաղաղապահ զորավարժությունների փորձը՝ իրականացնելու համար այսօր գործող մեթոդական հանձնարարականները՝ ՀԱՊԿ ձևաչափով համատեղ զորավարժությունների պատրաստման և անցկացման կարգի մասին հավելվածին համապատասխան։
«Այս տարի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները նախատեսվում են համատեղ «Մարտական եղբայրություն-2023» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ավարտական փուլում։ Ղրղըզստանի Հանրապետության տարածքում կիրականացվեն հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրներ խաղաղության և անվտանգության շահերի աջակցության նպատակով»,- շարունակել է նա։
Խորհրդակցությունները տեղի են ունեցել ՀԱՊԿ Միավորված շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Թուրալի Կոյշիկուլովի նախագահությամբ, տեսակապի ռեժիմով։ Դրանց մասնակցել են ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի շահագրգիռ նախարարությունների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության և Միավորված շտաբի ներկայացուցիչները։
News.am