2023-06-15 18:50
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում, թե հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։
Այդպիսով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղեկատվական հիմք ստեղծել հերթական սադրանքի համար:
Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
News.am