2023-06-16 11:01
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
Ադրբեջանի զինուժը կրկին կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Sputnik Արմենիա