2023-06-16 12:07
Լրատվական գործակալություններ
Պատգամավորներն այցելել են Արմեն Աշոտյանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանն ու Աննա Մկրտչյանը այցելել են ձերբակալվածների պահման վայր` հանդիպելու Արմեն Աշոտյանին.
«Արմենի ուժեղ կամքի ու համառ բնավորության մասին բոլորը գիտեն, այս մասին նույնիսկ ավելորդ է լրացուցիչ խոսել:
Արմենը միայն խնդրեց փոխանցել, որ շնորհակալ է բոլորին` իր կողքին կանգնելու և սատարելու համար»,- գրել է Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, Արմեն Աշոտյանի կալանքի որոշումը դատարանը կհրապարակի այսօր կեսօրին:
Verelq.am