2023-06-16 18:47
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատում հունիսի 28-29-ին Բայրամով-Միրզոյան հնարավոր հանդիպումը Վաշինգտոնում
ՀՀ ԱԳՆ-ից ոչ հերքում և ոչ հաստատում են տեղեկությունը, որ հունիսի 28-29-ին Վաշինգտոնում կարող է կայանալ Միրզոյան- Բայրամով հանդիպումը։ Գերատեսչության լրատվության և հասարակայնության բաժնից հայտնեցին, որ այս պահին որևէ հստակ ամսաթիվ հայտնի չէ։
«Այս պահին հնարավոր հանդիպման ժամկետների կոնկրետ ամսաթվեր հայտնի չեն։ Հնարավոր ժամկետների հստակեցման դեպքում պատշաճ կտեղեկացնենք»,- հայտնեցին ՀՀ արտաքին գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ադրբեջանական կողմի խնդրանքով հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված Միրզոյան- Բայրամով հանդիպումը հետաձգվել էր, ինչից հետո Ադրբեջանը նոր սադրանքների է դիմել թե ՀՀ սահմաններին՝ ընտրելով նոր ակտիվ թիրախներ Երասխում, թե Արցախում։
«Փաստինֆո»