ԲԴԽ խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը հրաժարական է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը։

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Մեսրոպ Մակյանը կշարունակի պաշտոնավարումը` որպես Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մեսրոպ Մակյանի լիազորությունները ԲԴԽ-ում այսօրվանից դադարել են իր դիմումի համաձայն։

Նշենք, որ Մեսրոպ Մակյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է 2019 թվականից։

2022 թ–ին նշանակվել է նաև Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

Sputnik Արմենիա