«Հրապարակ». ՔՊ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԵՐԵՎԱՆԸ «ՉՀԱՆՁՆԵԼԸ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Դիլիջանի «Բեսթ Վեստերն» հյուրանոցային համալիրում տեղի կունենա իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովը։ Չնայած միջոցառումն այսօր է սկսվում, սակայն ՔՊ-ականները երեկվանից արդեն մեկնել են Դիլիջան, որպեսզի մի լավ ռելաքս լինեն, երկրի հարցերը քննարկեն և առաջիկա ընտրություններում իրենց հաղթանակի հիմքերը դնեն։

ՔՊ քաղաքական ժողովին մասնակցելու են կառավարության կուսակցական անդամները, ԱԺ նախագահը, տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարները և համայնքների ՔՊ-ական ղեկավարներ։ Կլինեն նաև հրավիրյալներ, որոնց ցանկը որոշել է ՔՊ վարչությունը։

Բնականաբար, ժողովը վարելու է Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական ժողովի օրակարգում լինելու են տարբեր հարցեր, սակայն կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ գլխավոր հարցը լինելու է Երևանը «չհանձնելը», քննարկելու են սեպտեմբերին կայանալիք ավագանու ընտրություններին վերաբերող նախընտրական հարցեր»։

Aysor.am