2023-06-17 11:36
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ֆրանսիայի արևմուտքում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ուրբաթ հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 18: 38-ին (Երևանի ժամանակով ժամը 20: 38-ին) 5,8 հազար բնակչություն ունեցող Սյուրժեր կոմունայից 14 կմ դեպի հյուսիս: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
«Փաստինֆո»