ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇԱՀԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

Արդշինբանկը ներկայացրել է ծառայությունների երկու փաթեթ՝ Optimal և Advanced, հարմարեցված ֆիզիկական անձանց, ովքեր գնահատում են անհատականացված բանկային ծառայությունները:

Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանի խոսքով, նոր լուծումները անհատ հաճախորդներին հնարավորություն են տալիս անվճար օգտվել մի քանի բարձր պահանջարկ ունեցող ծառայություններից. «Դուք վճարում եք միայն մեկ անգամ և ամբողջ տարվա ընթացքում օգտվում ծառայություններից: Ընտրելով այս փաթեթները՝ հաճախորդները կարող են օգտվել անհատականացված սպասարկումից և խնայել արժեքավոր ժամանակը:»,- ասաց Ա. Խաչատրյանը:

Optimal փաթեթի շրջանակներում հաճախորդները կարող են.

- բացել բանկային հաշիվ ՀՀ դրամով

- պատվիրել Mastercard Standard, Visa Classic կամ Visa Gold դեբետային քարտ

- ակտիվացնել i-Banking ծառայությունը

- կատարել գործարքների հեռավար պատվիրում և հաստատում Mօbile Banking հավելվածով

- օգտվել անհատական մենեջերի ծառայությունից:

Advanced փաթեթի շրջանակներում հաճախորդները կարող են.

- բացել բանկային հաշիվ ՀՀ դրամով

- բացել 3 հատ բանկային հաշիվ ցանկացած արժույթով

- պատվիրել Mastercard Black Edition պրեմիում դասի քարտ և Priority Pass քարտ

- ստանալ 2 անձի համար անվճար մուտք Priority Pass ցանցի բիզնես սրահներ

- ակտիվացնել i-Banking ծառայությունը

- կատարել գործարքների հեռավար պատվիրում և հաստատում Mօbile Banking հավելվածով

- օգտվել անհատական մենեջերի ծառայությունից:

Վերոնշյալ փաթեթների թողարկման և սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով https://bit.ly/40nfuRw հղումով:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Основная тема:
Теги: