Բլինքեն․ ԱՄՆ-ն Չինաստանի հետ հակամարտություն չի փնտրում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության և չի ցանկանում նոր «սառը պատերազմ»։ Այս մասին հայտնել է չինական Global Times պարբերականը։

Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում նոր «սառը պատերազմի», չի ցանկանում փոխել Չինաստանի կառուցվածքը և չի ձգտում հակամարտության հասնել ՉԺՀ-ի հետ:

Իր հերթին, Սի Ծինփինը հայտարարել է, որ միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ մտահոգված է չին-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակով:

Ծինփինը նշել է, որ ակնկալում է երկու երկրների խաղաղ գոյակցություն և բարեկամության ու համագործակցության հարաբերությունների պահպանում։

News.am