Իսմայիլ ԱԼԻԽԱՆ․ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿՈՐՑՆԻ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԿԱՊԸ
Զգուշացնելով Հայաստանի հարավից Ադրբեջանի և Նախիջևանի միջև Զանգեզուրի միջանցքի ստեղծման մասին, Կովկասի հարցերով փորձագետն ասել է. «Միջանցքի գործարկման դեպքում Հայաստանը կկորցնի հարավի հետ կապը և հայերը պետք է Բաքվից թույլտվություն ստանան Իրան երթուդարձի համար»։
SCAP տրանսպորտային կոմիտեում Իրանի նախկին ներկայացուցիչը Մոհամմադ Իսմայիլ Ալիխանին, խոսելով Զանգեզուրի միջանցքի մասին, ասել է. «Եթե Հայաստանը հարավում, ԻԻՀ հետ սահմանին Ադրբեջանին տարածք տրամադրի, կդադարի լինել Իրանի հարևանը»:
Նա նշել է. «Իրանն ունի Հայաստանի հետ ամենակարճ ընդհանուր սահմանը (38 կմ): Այն Իրանի և Եվրոպայի միջև հաղորդակցության դարպասներից մեկն է և ունի մեծ նշանակություն։ Այս իրավիճակում, եթե ստեղծվի Զանգզուրի միջանցքը, Հայաստանը կկորցնի իր կապը հարավի հետ, իսկ Իրան մեկնելու համար հայերը պետք է ունենան Ադրբեջանի համաձայնությունը և թույլտվությունը»: