2023-06-19 19:50
Լրատվական գործակալություններ
Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ի զինանոցները դատարկված են
ՆԱՏՕ-ի զինանոցները դատարկված են։ Այս մասին գերմանական արդյունաբերության ասոցիացիայի համաժողովում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը։
Նա հայտարարեց, որ անհրաժեշտ է դրանք լրացնել Գերմանիայում և Դաշինքի շատ այլ երկրներում։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է ավելի հզոր ռազմական արդյունաբերություն։
Դրա համար Ստոլտենբերգը մատնանշել է պաշտպանական համագործակցության խոչընդոտների վերացման կարևորությունը, ինչը կապահովի ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Ուկրաինայի պաշտպանությունը։
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ վերջերս հանդիպել է պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ և քննարկել արգելքների վերացման հարցը, հայտնում է РБК-ն։
News.am