2023-06-20 09:31
Լրատվական գործակալություններ
Իսրայելը վստահեցրել է, որ Ուկրաինային տանկեր չի հանձնի
Իսրայելական տանկերը Կիև տեղափոխելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Համապատասխան հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Իսրայելը պատմության մեջ առաջին անգամ ավելի քան 200 Merkava Mk2 և Mk3 տանկ կվաճառի եվրոպական անանուն երկրներին։ Ուկրաինական լրատվամիջոցները գրել են, որ տանկերը Եվրոպա հասնելուն պես կարող են հանձնվել Ուկրաինային։
News.am