2023-06-20 09:32
Լրատվական գործակալություններ
ՀՀ զինված ուժերում համալիր ստուգումներ են անցկացվում
ՀՀ զինված ուժերում շարունակվում են համազորային, զորատեսակների ու հատուկ զորքերի ուժերի ու միջոցների մարտական պատրաստականության, պատրաստության, մարտունակության, զորքերի կառավարման և ապահովման կազմակերպման համալիր ստուգումները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ստուգումների ընթացքում մշակվում են ինչպես տեսական ու մասնագիտական պատրաստության հարցեր, այնպես էլ անձնակազմի կողմից ուսումնամարտական խնդիրների կատարման գործնական ունակությունները: