ԿԸՀ-ն բավարարել է ստորագրահավաք կազմակերպելու «Հայաքվե» նախաձեռնող խմբի դիմումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայաքվե» նախաձեռնող խումբը պատասխան է ստացել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու դիմումին։

 

ԿԸՀ-ն հունիսի 20-ի նիստում որոշել է բավարարել դիմումը։ Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։

Նշենք, որ նախաձեռնող խումբը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումը ներկայացրել էր հունիսի 12-ին։ Խումբը հանդես է գալիս օրենսդրությունը փոխելու առաջարկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսելու համար։

News.am