ԲԴԽ նախագահը չմեկնաբանեց ԱԱԾ-ում իր դեմ վարույթ նախաձեռնելու մասին լուրը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը չմեկնաբանեց իր դեմ Ազգային անվտանգության ծառայությունում վարույթ նախաձեռնելու մասին լուրը:

«Առանց մեկնաբանության»,- լրագրողներին ասաց Անդրեասյանը։

Նա այլ հարցերի ևս չպատասխանեց։

Նշենք, որ այսօր Oragir.News-ը գրել է, թե իրենց տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ` լիազորությունների չարաշահման հոդվածով։

Panorama.am