Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ․ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ո՛Չ ԻՆՁ, Ո՛Չ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ ԴԵՌ ՉԻ ՏՐՎԵԼ

«Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը ո՛չ ինձ, ո՛չ Արմեն Աշոտյանին դեռ չի տրվել»,- հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ ներկայացնելով նաև օրենքի պահանջը։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288 հոդվածի 8-րդ մաս՝

«8. Որոշման (կալանքի- խմբ.) եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումը պատշաճ ձևով տրվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան այն հրապարակելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում։ Որոշման պատճենը պատշաճ ձևով ուղարկվում է այն մեղադրյալի հաշվառման հասցեով, որի գտնվելու վայրը հայտնի չէ։»

Իրականություն՝ օր 4-րդ, կամ ավելի հստակ՝ 100 ժամ 8 րոպե, իսկ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը ո՛չ ինձ, ո՛չ Արմեն Աշոտյանին դեռ չի տրվել:

Երկրի փնթի ու գարշահոտ կառավարչի դատական համակարգը չի կարող լինել պարտաճանաչ»,- սոցցանցի իր էջում գրել է փաստաբան Աթանեսյանը։

Aysor.am