Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Մեսրոպ Առաքելյանը

Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։

«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Մեսրոպ Առաքելյանի քաղաքական և կառավարման լուրջ փորձառությունը, հմտությունները և հանրության հետ արդյունավետ շփում կազմակերպելու նրա կարողությունները։

Մեսրոպ Առաքելյանը համակարգել է նաև ՏԻՄ ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբերը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը հիմնադրումից անմիջապես հետո՝ նախորդ 2 տարիների ավագանու ընտրությունների արդյունքում ներկայացված է 18 համայնքում, համատեղ կառավարում է իրականացնում Տաթևում և հաղթել է Ալավերդի, Նոյեմբերյան համայնքներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

News.am