Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵԶ ԱՍԵԼ Է՝ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ, ՎԵՐՋ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով տվել է մեծ փաստեր և նյութեր, որ պատերազմի գլխավոր մեղավորն ինքն է և որ պետական հանցագործ է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

 

«Հոկտեմբերի 12-ին մենք հանդիպել ենք Նիկոլի հետ, ինքն ասել՝ լավ չէ վիճակը, գնում ենք դեպի պարտություն, որ այս իրավիճակում միայն Ռուսաստանը կարող է կանգնեցնել իրավիճակը, ես ասել եմ, որ դիմի Ռուսաստանին, ասել եմ՝ բացառո՞ւմ եք, որ վաղն ավելի շատ զոհեր և ավելի վատ պայմաններ։ Հոկտեմբերի 19-ին երկրորդ անգամ ենք հանդիպել՝ ԱԽ նիստից հետո։ Ինքը մեզ ասել է՝ պատերազմը պարտված ենք, վերջ։ Ինքը դա ասել է, բայց չի կանգնեցրել։ Ինքը ասում էր «5+2», բայց Շուշին դրա մեջ չէր մտնում»,- ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝ ինքը հետագայում է իմանում, որ հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահն առաջարկել է դադարեցնել պատերազմը, որով աննշան տարածքներ անցնում էին Ադրբեջանին, իսկ Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ։

«Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ հոկտեմբերի 19-ից հետո ինքն է մեղավոր բոլոր զոհերի մեղավոր։ Եվ եթե անգամ հոկտեմբերի 19-ի և նոյեմբերի 9-ի պայմանները նույնը լինեին, ինքը, պատերազմը կանգնեցնելով, կփրկեր 2000-ից ավելի կյանք։ Հոկտեմբերի 19-ին ինքն այնպիսի իրավիճակում էր, որ ինքը խնդրել է Պուտինին, որ զորքը կամ գոնե դրոշները բերեն Հայաստանի սահմանին, որ թուրքը չմտներ Սյունիք։ Ինքը մեզ համոզում էր, որ ուզում է փրկի Սյունիքը, հիմա էլ ասում է, որ դեմ է խաղաղապահներին Մեղրիում։

Եթե ինքը հոկտեմբերի 19-ին ավելի լավ պայմաններում կարողանում է չստորագրել, որ Մեղրի ռուսները չմտնեն, բա որ նոյեմբերի 9-ին փախել էր բունկեր, ինչպե՞ս կարող էր չստորագերլ։ Այստեղ էլ է խաբում»,- նշեց Շարմազանովը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանն է հանգնեցրել պատերազմի, Փաշինյանն է ասել, որ ասել՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ինչ պետք է, այն էլ բանակցում եմ, ինքն է մեղավոր պարտության մեջ։

«Նոյեմբերի 17-ին էլ Պուտինն ասել էր, որ հոկտեմբերի 19-ին ադրբեջանական կողմը համաձայնել էր, հայկականը՝ ոչ։ Տղա է, թող ասի՝ Պուտինը սուտ է ասում։ Այն ժամանակ Շուշիում լինելու էր հայկական դրոշ, Ղազանչեցում էլ՝ առաքելական եկեղեցու խաչ»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ որքան էլ Փաշինյանը փորձում է սևացնել նախկին տարիները, սակայն նախորդ 25 տարվա ընթացքում Շուշին եղել է հայկական, Հայաստանի որոշ տարածքներ օկուպխացված չեն եղել, Գորիս-Կապան ճանապարհը հայինն է եղել, Արցախը շրջափակման մեջ չի եղել, Լաչինում էլ ադրբեջանական դրոշ չի եղել։

«Ինքը որ գնում էր Շուշիում պարելու, իր պապերի շնո՞րհքն է։ Նախկին նախագահների և մյուս բոլոր կռվածների շնորհքն էր։ Սերժ Սարգսյանի քաղաքական ռեզյումեն լավագույնս տվել է Իլհամ Ալիևը, երբ ասել է, որ փակ դռների հետևում միջազգային հանրությունը ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։ Նիկոլի ու Ալիևի նմանությունն այն է, որ Ալիևը համարում է՝ ինքը Քոչարյանին ու Սարգսյանին է հաղթել, Նիկոլն էլ ասում է՝ Քոչարյանն ու Սարգսյանն են հաղթել։ Որովհետև Ալիևի մանկության երազանքը եղել է իր հորը հաղթած մարդկանց հաղթելը, և իր համար պատիվ չէ Նիկոլին հաղթելը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

News.am