2023-06-21 12:34
Լրատվական գործակալություններ
ԶԼՄ․ Դոմոդեդովո օդանավակայանի շրջանում անօդաչու է խոցվել
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի շրջանում անօդաչու թռչող սարք է խոցվել, հայտնում է URA.ru-ն՝ հղում անելով Telegram-ի 112 ալիքին։
«112 ալիքի տվյալներով՝ ևս մեկ անօդաչու թռչող սարք խոցվել է առավոտյան, նախնական՝ Դոմոդեդովոյի շրջանում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ տարածքը շրջափակվել է, իսկ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
URA.RU-ն հարցում է ուղարկել ՌԴ պաշտպանության նախարարություն՝ տեղեկությունը ճշտելու համար։ Պատասխան դեռ չի ստացվել։
News.am