«Ցնորամտություն է». Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է ՀՀ վարչապետի ասածներին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։
Փաշինյանը հայտարարել է, որ նախկինները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվել «լավագույն պատերազմի»։
Սերժ Սարգսյանի գրասենյակը Փաշինյանի հնչեցրած արտահայտությունները ցնորամտություն է անվանել։
«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի երեկվա ընթերցանությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում ավելի շուտ հիշեցնում էր սեփական պետությանն ու ժողովրդին դավաճանելու մեջ մեղադրվողի պաշտպանական ճառի փորձարկում: Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը պետականակործան է, ու դա արդարացնելու նպատակով փաստերը միտումնավոր և ակնհայտ խեղաթյուրվում են, ինչն էլ ավելի է ծանրացնում հանցանքը:
Հիշեցնենք` Փաշինյանի` ԱԺ–ում հնչեցրաշ հայտարարություններին արձագանքել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Sputnik Արմենիա